-
29.03.2017|
19:21
Այսօր ժամը 10:15-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:
-
29.03.2017|
19:21
Մարտի 22-25-ին, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության 2017-ի պատրաստության պլանի համաձայն, բանակային զորատեսակների և ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է գնդային մարտավարական զորավարժություն:
-
29.03.2017|
19:19
Մարտի 28-ին և լույս 29-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 580 կրակոց:
-
29.03.2017|
12:33
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մալթայի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
-
29.03.2017|
10:38
Արցախում փոխզիջումը պետք է լինի միայն Արցախի միջազգային անկախության դիմաց՝ մարտի 28-ին, Արթիկ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
-
29.03.2017|
10:37
Ապրիլի 2-ին «Ծառուկյան» դաշինքը տանելու է համոզիչ հաղթանակ՝ Մարզահամերգային համալիրում «Ծառուկյան» դաշինքի ամփոփիչ հավաքին ասել է դաշինքի նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանը:
-
29.03.2017|
10:36
ՕՐՕ դաշինքը բարեհաջող տապալել է A և B պլանները, հիմա անցել է պլան C-ին՝ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
-
29.03.2017|
10:35
Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, կարծում է, որ մամուլում նախկինում իրեն ուղղված քննադատությունները կազմակերպել են իշխանությունները: ՕՐՕ դաշինքի նախընտրական ամփոփիչ հանդիպումից հետո մեկնարկած երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Խաչատրյանը:
-
29.03.2017|
10:34
Ես ընտելացել եմ, որ իմ ցանկությունների մասին մամուլից եմ տեղեկանում՝ «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով մամուլի հրապարակումների մասին հարցին, թե ուզում է ԱԺ նախագահ դառնալ:
-
29.03.2017|
10:33
Այն երկրում, որտեղ չկա վստահություն, երբեք ներդրումներ չեն լինելու, հատկապես եթե փայմտոցին է տիրում՝ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում հայտարարել է ՕՐՕ դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը: